image

Անասնաբույժի հաստիք

Մեր պոզիտիվ և պրոֆեսիոնալ թիմը փնտրում է հմուտ և հոգատար կենդանաբույժ՝ միանալու մեր անասնաբուժարանին: 

Պարտականությունները:

  • Ընդունել և բուժել տնային մանր կենդանիներին

  • Կատարել անհրաժեշտ վիրահատություններ և բուժական միջամտություններ

  • Տրամադրել խորհրդատվություններ կենդանիների տերերին՝ ճիշտ խնամքի և կերակրման վերաբերյալ

  • Աշխատել նորագույն բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների հետ

Պահանջվող որակավորումներ:

  • Բարձրագույն անասնաբուժական կրթություն

  • Փորձառություն անասնաբուժական կլինիկայում

  • Սեր և հոգատարություն կենդանիների հանդեպ

  • Պատասխանատվություն, նպատակասլացություն և թիմային աշխատանքի ունակություն

Մենք առաջարկում ենք:

     ✔️Հարմարավետ աշխատանքային պայմաններ

     ✔️ Մրցակցային աշխատավարձ

     ✔️ Ընթացիկ վերապատրաստման հնարավորություններ 

     ✔️ Բարեկամական և աջակցող աշխատանքային միջավայր

Եթե պատրաստ եք միանալ մեր թիմին և նպաստել կենդանիների բարեկեցությանը, խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն info@amiryanvet.am  էլ․ հասցեով:

Եկեք միասին ապահովենք մեր սիրելի կենդանիների առողջությունը և երջանկությունը: