Մեր Մասին
Բարի գալուստ Ամիրյանվետ անասնաբուժական կլինիկա ԱմիրյանՎետ անասնաբուժական կլինիկան հիմնադրվել է 1994 թվականի հոկտեմբերի 26-ին և հանդիսանում է Հայաստանի առաջին մասնավոր կենդանաբուժական կլինիկան։ Ավելի քան 30 տարի մենք մեր առաքելությունն ենք համարում բարելավել կենդանիների կյանքը և ապահովել լավագույն խն...
Բարի գալուստ Ամիրյանվետ անասնաբուժական կլինիկաԱմիրյանՎետ անասնաբուժական կլինիկան հիմնադրվել է 1994 թվականի հոկտեմբերի 26-ին և հանդիսանում է Հայաստանի առաջին մասնավոր կենդանաբուժական կլինիկան։ Ավելի քան 30 տարի մենք մեր առաքելությունն ենք համարում բարելավել կենդանիների կյանքը և ապահովել լավագույն խնամք նրանց համար: Մենք մշտապես հանդես ենք գալիս համայնքային նախաձեռնություններով՝ օգնելով ստեղծել ավելի լավ ապագա ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար:
ԱմիրյանՎետ անասնաբուժական կլինիկայում մեր փորձառու մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում և հոգատարություն յուրաքանչյուր կենդանու նկատմամբ։ Մեզ մոտ Դուք կգտնեք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Ձեր կենդանու առողջ և երջանիկ կյանքի համար։ Մեր կլինիկայում մենք իրականացում ենք հետևյալ ծառայությունները․ կանոնավոր ստուգումներ, պատվաստումներ, ատամնաբուժական ծառայություններ, լաբարատոր հետազոտություններ, վիրաբուժական միջամտություններ և շտապ օգնություն:
Մեր լաբորատորիան հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան գերժամանակակից սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ և ճշգրտությամբ իրականացնել բժշկական հետազոտությունները։
ԱմիրյանՎետ-ում մենք իրականացնում ենք նաև գրումինգի ծառայություններ՝ հաղորդելով գեղեցիկ և խնամված տեսք Ձեր չորքոտանի բարեկամների համար։
Այցելելով մեր խանութ սրահ՝ Դուք կարող եք ձեռք բերել բարձրորակ սնունդ, խաղալիքներ, աքսեսուարներ և անհրաժեշտ խնամքի պարագաներ։
ԱմիրյանՎետ՝ Ձեր կենդանու բարօրությունը մեր աշխատանքն է։
Կարդալ ավելին