image

Վիրահատական միջամտություն

Մեր կլինիկայում մենք առավելագույն ճշգրտությամբ իրականացնում ենք մի շարք վիրահատական միջամտություններ և վիրաբուժական ծառայություններ։Վիրահատություններ և կանխարգելիչ խնամք. մեր փորձառու մասնագետները կատարում են այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են, օրինակ, շների և կատուների ստերջացումը, կրտումը, որոնք ն ...

Մեր կլինիկայում մենք առավելագույն ճշգրտությամբ իրականացնում ենք մի շարք վիրահատական միջամտություններ և վիրաբուժական ծառայություններ։

Վիրահատություններ և կանխարգելիչ խնամք. մեր փորձառու մասնագետները կատարում են այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են, օրինակ, շների և կատուների ստերջացումը, կրտումը, որոնք նվազեցնում են բազմաթիվ ռիսկեր և վտանգներ և նպաստում են կենդանու  առողջությանն ու բարեկեցությանը։

Արտակարգ իրավիճակներ և առաջադեմ վիրաբուժական միջամտություններ. կրիտիկական իրավիճակներում մեր թիմը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել և իրականացնել անհետաձգելի վիրահատություններ՝ սկսած փքվածության (ոլորված ստամոքսի) բուժումից և փայծաղի հեռացում կատարելուց (պատռված փայծաղի հեռացում) մինչև միզասեռական ուղիները փակող կոնկրեմենտների հեռացում։

Օրթոպեդիկ վիրահատություններ․ օրթոպեդիկ խնդիրներով տառապող կենդանիների համար մենք առաջարկում ենք առաջադեմ վիրահատություններ, ինչպիսին է TPLO-ն (Tibial Plateau Leveling Osteotomy)՝  խաչաձև կապանների պատռվածության, կոտրվածքների արտաքին ամրագրման և կոտրված վերջույթների ոսկորների երեսպատման համար: Այս վիրահատությունները նախատեսված են կենդանու շարժունակությունը վերականգնելու և կյանքի որակը բարելավելու համար :

Նախավիրահատական պատրաստում և խնամք. Ձեր կենդանու անվտանգությունը մեր առաջնային խնդիրն է: Ցանկացած վիրահատությունից առաջ մենք անցկացնում ենք արյան թեստեր և ԷԿԳ սքրինինգ՝ գնահատելու համար, թե ինչպես կարող է անզգայացումը ազդել Ձեր կենդանու առողջության վրա: Սա օգնում է մեզ նվազագույնի հասցնել ցանկացած ռիսկ և ապահովել անվտանգ վիրահատական գործընթաց:

Անզգայացում և վերականգնում. մենք հատուկ խնամք ենք ցուցաբերում անզգայացման ժամանակ՝ օգտագործելով վերջին տեխնոլոգիաները և ապահովելով Ձեր կենդանու անվտանգ վիրահատությունը: Վիրահատությունից հետո մենք օգտագործում ենք հատուկ խցիկներ թթվածնի մատակարարմամբ և ջեռուցման համակարգով։

Ցավազրկում․ ինչպես գիտենք՝ հետվիրահատական վերականգնումը կարող է բավականին դժվար լինել կենդանու համար, այդ իսկ պատճառով մենք տրամադրում ենք ցավազրկման համար նախատեսված նորագույն դեղամիջոցներ: Ցավը թեթևացնելու համար մենք կիրառում ենք հանգստացնող, ոչ ստերոիդային դեղամիջոցներ, կատարում ենք հակաբորբոքային բուժում, իսկ ծայրահեղ ցավի դեպքում օգտագործում ենք ցավազրկողներ և կատարում ցավազրկող շարունակական ներարկումներ։

Կարդալ ավելին