Բուժում և ախտորոշում
ԱմիրյանՎետ-ում մենք պարտավորվում ենք իրականացնել արագ, ճշգրիտ և հուսալի ախտորոշում՝ այդպիսով ապահովելով լավագույն բուժումը Ձեր կենդանու համար: Մենք գիտենք, որ ճշգրիտ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է, այդ իսկ պատճառով մենք մշտապես աշխատում ենք ժամանակին համընթաց և կատարելագործում ենք բուժման մ
...
ԱմիրյանՎետ-ում մենք պարտավորվում ենք իրականացնել արագ, ճշգրիտ և հուսալի ախտորոշում՝ այդպիսով ապահովելով լավագույն բուժումը Ձեր կենդանու համար: Մենք գիտենք, որ ճշգրիտ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է, այդ իսկ պատճառով մենք մշտապես աշխատում ենք ժամանակին համընթաց և կատարելագործում ենք բուժման մեթոդներն ու տեխնոլոգիաները։
Խորհրդատու մասնագետներ
Մեր բժիշկները տրամադրում են մասնագիտական խորհրդատվություն կենդանաբուժության ամենատարբեր հարցերի վերաբերյալ։
- Թերապևտ․ իրականացնում է ընդհանուր ստուգումներ, ինչպես նաև կանխարգելիչ խնամք տարբեր հիվանդությունների դեպքում, որոնք կարող են առաջանալ տարբեր տարիքի կենդանիների մոտ։
- Գաստրոէնտերոլոգ․ ախտորոշում և բուժում է մարսողական համակարգի խանգարումները։
- Ուռուցքաբան․ քաղցկեղի ախտորոշման դեպքում առաջարկում է բուժման առաջադեմ տարբերակներ, ինչպիսիք են քիմիաթերապիան, վիրահատությունը և պալիատիվ խնամքը։
- Մաշկաբան․ մասնագիտացած է մաշկային այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ալերգիաները, վարակները, քորը, քրոնիկ դերմատոլոգիական խնդիրները և այլն, ախտորոշելու և բուժելու մեջ։
- Դիետոլոգ․ տալիս է սննդի և քաշի կառավարման խորհուրդներ, ինչպես նաև տրամադրում է հատուկ սննդակարգ բժշկական խնդիրներ ունեցող կենդանիների համար։
- Նեֆրոլոգ․ ախտորոշում և բուժում է երիկամների հիվանդություններ, միզապարկի և այլ վարակներ։
- Ակնաբույժ․ կատարում է աչքի հիվանդությունների (կատարակտ, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրներ և այլն) ախտորոշում և բուժում։
Անհատական բուժում
Մանրակրկիտ գնահատումից և ախտորոշումից հետո մեր կենդանաբույժները աշխատում են միասին և մշակում են անհատական բուժման ծրագիր: Ցանկացած պարագայում՝ լինի դա բժշկական օգնություն, վիրահատություն կամ երկարաժամկետ բուժում, մեր գերագույն նպատակն է օգնել Ձեր կենդանուն վերականգնել և պահպանել առողջությունը հնարավորինս արդյունավետ կերպով:
Կարդալ ավելին