Բուժքրոջ հաստիք
AmiryanVet անասնաբուժական կլինիկան ընդլայնում է իր թիմը և սիրով աշխատանքի է հրավիրում բուժքույրերի:
Պահանջներ
• Միջին մասնագիտական կրթություն անասնաբուժության կամ բուժքույրական գործի բնագավառում
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
• Կենդանիների նկատմամբ սեր և պատասխանատվություն
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
• Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Պարտականություններ
• Անասնաբույժին օգնել զննումների և բուժական միջամտությունների ժամանակ։
• Վիրահատությունից հետո կենդանիների խնամք։
Մենք առաջարկում ենք

Ժամանակակից սարքավորումներով հագեցած աշխատանքային միջավայր

Բարեհամբույր ու համախմբված թիմ

Մասնագիտական աճի հնարավորություն

Մրցունակ աշխատավարձ
Աշխատանքային գրաֆիկ
Շաբաթական 6 օր
Աշխատանքային ժամեր՝ 10։00-20։00

Դիմելու համար
Ուղարկեք Ձեր ռեզյումեն info@animal-id.am էլ. հասցեին կամ լրացրեք Ձեր CV-ն
www.amiryanvet.am կայքի «Կարիերա» բաժնում։

Հավելյալ տեղեկությունների համար

+374 10 560119

+374 12 560119

Հասցե՝ Ամիրյան 10, Երևան
Միացի՛ր մեր թիմին և օգնիր կենդանիներին!